Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սիրիայում 4-րդ ապառազմականացված գոտին ստեղծելու համաձայնությունը մոտ է

Սիրիայում 4-րդ ապառազմականացված գոտին ստեղծելու համաձայնությունը մոտ է
15.09.2017 | 20:29

Սիրիական հարցով Ռուսաստանի բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը Աստանայի բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան շատ մոտ են Սիրիայում 4-րդ ապառազմականացված գոտին ստեղծելու համաձայնագրի կնքմանը: Այս գոտին կկենտրոնացվի Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգի շուրջ, Թուրքիայի սահմանի մոտ:

Ավելի վաղ երեք ապառազմականացված գոտի է հաստատվել Սիրիայում, որտեղ նվազել է բռնությունների թիվը: Սիրիական պատերազմի անցած 6,5 տարիների ընթացքում, տարբեր գնահատականներով, շուրջ 330 հազար մարդ է զոհվել: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում վերսկսվել են Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախաձեռնությամբ բանակցությունները: Աստանայի գործընթացին զուգահեռ Ժնևում անցկացվում են Սիրիայի հարցով առանձին բանակցություններ:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ